Իսկ ո՞վ գիտի, որտեղի՞ց է ծագել «Սպաս» անվանումը:
Ամանորյա տոնական ծանր ուտեստներից հետո, մեր օրգանիզմին անհրաժեշտ է դադար, իսկ լավագույն տարբերակը այս շրջանում հայկական ավանդական թանապուրն է կամ ինչպես ասում են «սպասը»:
Լեգենդի համաձայն թանապուրը կազակներին փրկել է ցրտից, ու հենց այդտեղից էլ առաջացել է ապուրի անվանումը` «սպաս» («спас»- ռուս. «փրկեց»)։
XIX դարում, ռուս-թուրքական պատերազմներից հետո, կազակական գնդերը մշտապես տեղակայված էին Անդրկովկասում: Ձմեռ էր, կազակները մրսած ու սոված էին, իսկ լեռներում երեսուն աստիճան սառնամանիք էր։ Մտնելով Կարսի մարզի հայկական տներից մեկը, տանտերն անսպասելի հյուրերին մի ափսե տաք թանապուր է հյուրասիրում, որը հնուց ի վեր պատրաստում էին հայկական յուրաքանչյուր օջախում։ Կազակներն ուտում են թանապուրը, շնորհակալություն հայտնում տանտիրոջն ու ասում. «Փրկեցի'ր («спас») մեզ, եղբայր, պարզապես փրկեցիր»: Այդ ժամանակվանից ավանդական հայկական թանապուրը ևս մեկ անուն ստացավ:
Այն տարիներին ապուրը եփում էին թոնրում կամ հայկական ընտանիքների համար ամենասովորական վառարանի վրա։ Գյուղացիները թոնրում թխում էին նաև հայտնի հայկական լավաշը, որը մատուցում էին սպասի հետ։ Սպասի պատրաստման ավանդույթները պահպանվել են մինչ օրս: Ներկայումս թանապուրի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան, սակայն համեղ թանապուր համտեսելու համար հիմնական բաղադրիչները եղել և մնացել են մածունը և ցորենի ձավարը: Հենց այս բաղադրիչների որակից էլ պայմանավորված է սպասի համեղ լինելը, իհարկե խոհարարից հետո: Թանապուրը տարբերվում է հայկական մյուս բոլոր ապուրներից: Նայած տարվա եղանակի ապուրը տարբեր ձևով են մատուցում, ձմռանը` տաք, ամռանը` սառը:
Եթե առաջին անգամ եք պատրաստելու թանապուր, ապա կարող եք օգտվել հետևյալ բաղադրատոմսից: Օգտագործեք MALTAGLIATI ապրանքանիշի արագ եփվող, բարձր որակի ցորենի ձավար: Մատուցեք լավաշով:
Անհրաժեշտ է՝
Մածուն – 2 բաժակ
Թթվասեր – 3-4 ճ.գ.
Ալյուր – 2 ճ.գ.
Հավկիթ – 1 հատ
Կարագ- 50 գ
Սոխ – 1 հատ փոքր
Համեմ - 0.5 փունջ
Անանուխ (թարմ կամ չորացրած) – ըստ ճաշակի
Թանապուր պատրաստելու համար պետք է կաթսայի մեջ լցնել մածունը, թթվասերը, մածունի մեջ բացել մի բուռ ալյուր և ձու: Ծփել մինչև առաջանա միատարր զանգված: Հետո ավելացնում են ջուր և նախորոք թրջած ձավարը: Եփում են թույլ կրակի վրա՝ անդադար խառնելով փայտե գդալով: Հենց սպասը սկսի եռալ ավելացնել, աղը, մանր կտրատած սոխը: Թողնել եռա բաց կափարիչով 5-7 րոպե, ավելացնել համեմը և անանուխը և կարագը, եռացնել ևս 2-3 րոպե և վերջ:
Բարի՛ ախորժակ: