VAS GroupVAS Group
Մանրածախ առևտուր

Մանրածախ առևտուր

«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» -ի ամենադինամիկ տեմպերով զարգացող ուղղություններից է մանրածախ առևտուրը:

Առաջին մանրածախ մթերային խանութն իր գործունեությունը սկսել է 1996թ. Երևանի կենտրոնական մասում` Խորենացի 6 հասցեում:

Ընկերությանն են պատկանում Երևանի տարածքում գործող երկու «Վ.Ա.Ս.» սուպերմարկետները, որոնք իրենց սպառողին են ներկայանում`

  • բարձրակարգ սպասարկմամբ
  • եվրոպական չափանիշներին համապատասխանությամբ
  • ապրանքատեսականու բազմազանությամբ և մատչելիությամբ 
  • սեփական արտադրության ապրանքների եզակի ընտրությամբ` ներառյալ հացաբուլկեղենի արտադրանքները, թխվածքները, տնային աղցանները, պատրաստի կերակրատեսակներն ու կիսաֆաբրիկատները:


«Վ.Ա.Ս.» սուպերմարկետների գործունեության ռազմավարությունը ենթադրում է.

  • տեսականու ընդլայնում, որ կարող է բավարարել տարբեր նախասիրություններ ու պահանջմունքներ ունեցող սպառողներին 
  • սպասարկման մակարդակի կատարելագործում
  • մանրածախ առևտրի ոլորտում առողջ մրցակցության ապահովում:

«Վ.Ա.Ս.» սուպերմարկետների տեսականին, որ բաղկացած է 18.000 անուն թարմ սննդից, խորտիկներից, սեփական արտադրության  տաք ուտեստներից, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներից, նախատեսված է  այն սպառողների համար, ովքեր նախընտրում են ունենալ ընտրության լայն հնարավորություն և գնվող ապրանքի որակի հանդեպ բացարձակ վստահություն: