
Սննդի արտադրություն
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերության գործունեության բազմաթիվ ոլորտներից է արտադրությունը: 2001թ.-ից սկսած իրենց արտադրանքը սպառողին են մատուցում հացամթերքի, իսկ 2008թ.-ից` նաև աղցանների և տաք ուտեստների արտադրամասերը:


ՀԱՄԵՂ ՍՆՈՒՆԴ
Հացաբուլկեղենի արտադրամասը համալրված է ժամանակակից արտադրական սարքավորումներով, բարձր որակավորում ունեցող մասնագետներով, ովքեր խստորեն պահպանելով արտադրական գործընթացի սանիտարահիգիենիկ և հացաթխման բոլոր տեխնոլոգիական նորմատիվները,ինչպես նաև կիրառելով ավանդական, բայց յուրահատուկ բաղադրատոմսեր` «ՎԱՍ» բրենդի ներքո արտադրում և սպառողին են հասցնում հացաբուլկեղենի, աղցանների և տաք ուտեստների լայն տեսականի:
Սանիտարահիգիենիկ ամենախիստ պահանջներին բավարարող արտադրությունը ներառում է նաև.
- հերմետիկ փաթեթավորում, որ հնարավորություն է տալիս պահպանել մթերքի թարմությունն ու բարձր որակը
- պիտակների վրա ինչպես արտադրման, այնպես էլ պիտանելիության ժամկետների նշում` օր/ամիս, ինչն իրականացվում է սպառողին արտադրանքի մասին առավել լիարժեք տեղեկատվություն տալու նպատակով և թույլ է տալիս ճիշտ կողմնորոշվել գնումներ կատարելիս և ընտրել թարմ ու անվտանգ մթերքներ: