VAS GroupVAS Group

Ի՞նչ են պատրաստել հայերը Խաչվերաց տոնին

VAS Group

Սուրբ խաչի տոնը` "Խաչվերացը", որն այս տարի կնշվի սեպտեմբերի 15-ին, վաղ հեթանոսական արմատներ ունի: Տոնն անվանել են՝ նաև "ՈՒլնոց": Ուլը միակ կենդանին էր, որը կերել և փչացրել էր խաղողի վազը, այդ պատճառով էլ, այս տոնին ուլ են մորթել և խորովել թոնիրում: Այստեղից է առաջացել, նաև, "քավության նոխազ" արտահայտությունը

Այս տոնի խորհուրդը կայանում է նրանում, որ  աշուն է՝ բերքահավաք  և տնտեսական տարին ավարտվում է, մարդիկ պահուստ են կուտակում` ձմռանը նախապատրաստվելու համարԱյսինքն` աշնանամուտի տոն էորը նշվում է խրախճանքովլի ու տոնական սեղաններովՈւլնոցը նաև գինետոն է և տոնի ժամանակ սեղաններին առատ գինի է դրվում:

ԻՆՉՈՒ՞ ԽԱՉՎԵՐԱՑ

Համաձայն ավանդույթի` 610 թվականներին  սկսված պարսկա – բյուզանդական պատերազմի ժամանակ պարսիկները Խոսրով Բ արքայից արքայի հրամանատարությամբ գրավել են Երուսաղեմը և գերևարել Հիսուսի խաչափայտը: Բյուզանդական Հերակլ կայսրը 627 թվականին պարսիկներին հաղթելով` խաչը վերադարձրել է Երուսաղեմ և կրկին հանձնել Ս. Հարություն տաճարին: Ըստ ավանդության` Երուսաղեմում Հերակլ կայսրը խաչափայտն անձամբ՝ իր ուսերի վրա է տարել մինչև Գողգոթա և դրել տիրոջ գերեզմանին կառուցված Սուրբ Հարություն տաճարում: Այստեղից էլ տոնի անվանումը` Խաչվերաց, այսինքն` խաչը վեր բարձրացնել:

"Խաչվերաց" -ին խաչ էին սարքում, զարդարում ծաղիկներով, հատկապես` ռեհանով, երգ ու պարով, երաժշտության ու խաղերի ուղեկցությամբ ուլեր էին մորթում, կախում թոնիրում` խորովում: Ուլի տակ նախապես թոնիրի մեջ դնում էին ձավարով լի կաթսան: Տոնին հաջորդում է մեռելոցը, որի խորհուրդը կայանում է նրանում, որ աշնանային բարիքներից "մաս էր հանվում" հանգուցյալներին: Առավոտյան ուլի բուդը տրվում էր քահանային, սա կոչվում էր մեռելափայ:

ԽԱՉՎԵՐԱՑԸ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆ

Խաչվերացը նաև ուխտագնացությունների տոն է: Այդ օրը Հայաստանի շատ վայրերում մարդիկ համայնքներով ուխտի են գնում բարձունքներում և լեռնագագաթներին տեղակայված վանքերն ու մատուռները և  այնտեղ կատարում իրենց ուխտը: Այժմ տոնը Ժողովրդի մեջ տարածված է "Սբխեչ" անունով, իսկ քրիստոնեական տոնացույցում "Սբխեչ"-ը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 14-ին նախորդող կամ հաջորդող կիրակի օրը և այն հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: 

ԽԱՉՎԵՐԱՑ ՏՈՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԸ

Քաշիկա  /Հարիսա/

Քաշիկան որպես գոհաբանության կերակուր, պետք է պատրաստված լիներ երկրագործական տարվա վերջը, այսինքն՝ աշնան ամիսներին: Ի տարբերություն հարիսայի քաշիկան պատրաստել են թոնրում և եփելու ընթացքում չեն խառնել, վախենալով, որ տարվա ընթացքին խառնակություններ կպատահեն: Այժմ Քաշիկային փոխարինում է նաև հարիսան և հայկական հարիսան պատրաստվում է աքլորի  մսով՝ ցորենի, երբեմն էլ հաճարի ձավարով: Մատուցվում է յուղով, սոխարածով, իսկ համեմունք որպես առաջարկվում է կարմիր պղպեղ, քիմյոն և դարչին:

հավ -  1 կգ                            
ձավար -1 կգ 
աղ – ըստ ճաշակի 

կարագ - 100գ.

        

 Ձավարը լվանալ եւ 1 ժամով թրջել սառը ջրի մեջ։ Հավը մասնատել, դնել հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացնել ձավարը, լցնել ջուրն ու պատրաստել միջին կրակի վրա։ Եռացնել՝ թուլացնելով կրակը։ Կրակին այն թողնել 1,5 ժամ։ Այնուհետեւ առանձնացնել միսը ոսկորներից։ Հավի միսը լցնել կաթսայի մեջ եւ լավ խառնել փայտե մեծ գդալով։ Պետք է եփել այնքան մինչեւ միատարր զանգված ստացվի։  Ավելացնել աղ, խառնել։ Թողնել, որպեսզի հարիսան 15–20 րոպե հանգստանա, ապա մատուցել խորը ափսեի մեջ` վրան ավելացնելով մի կտոր սերուցքային կարագ։

Ուլի խորոված՝ հաճարով

Հաճարը թրջել աղի ջրի մեջ, մաղով քամել, լցնել կարագով պատած կավե ամանի մեջ: Վրան ավելացնել կարագ և ջուր լցնել` մեկ բաժակ հաճարին երկու բաժակ ջուր: Հաճարով լցված կավե ամանը դնել թոնիրում, նրա վրա կախել ուլը, փակել թոնիրի բերանը: Մինչ հաճարը պատրաստվում է, պատրաստել սոխարած: Խորովելուց հետո ուլը կտրատել, դնել ափսեի մեջ, զարդարել մաղանդանոսով: Հաճարը մատուցել վրան սոխարած լցնելով:

      


Մշոշ

ոսպ - 2 բ.
ծիրանաչիր - 1/3 բ.
սալորաչիր - 1/3 բ.
ընկույզ - 1/3 բ.
կարագ - 2 ճ. գ.
գլուխ սոխ  - 2 հատ
աղ, կանաչի – ըստ ճաշակի

   

Ոսպը թրջել և թողնել 3-4 ժամ: Ապա եփել, մինչև փափկի և աղել: Սոխը մանր կտրատել և սոխառած պատրաստել: Ոսպին ավելացնել մանրացրած ընկույզ, սոխը, լվացված չիրն ու խառնելով եփել 12-15 րոպե: Պատրաստի ուտեստի վրա ցանել պղպեղ և մաղադանոս: 

Ղափամա

Ղափաման նույնպես ունի ծիսական արարողակարգ: Դատարկ դդումն այն ընդհանուր ամբարն է, որի մեջ ամփոփվում են անցած տարվա ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ բերքն ու բարիքը, որ ստացել է հայ շինականի ընտանիքը: 

1 միջին դդում
1 բ. բրինձ
1 բ. չրեր
1 բ. ընկուզեղեն
2 ճ.գ. կարագ
 աղ – ըստ ճաշակի

       

Կտրել դդումի գլուխը, այնպես որ կափարիչ լինի իրեն, ապա մաքրել դդումի միջուկը: Մանրացնել չրերն ու ընկուզեղենը և տապակել յուղի մեջ: Ավելացնել բրինձը, համեմել և մի փոքր շոգեխաշել, որ լինի կիսաեփ: Այնուհետև  բրինձը չրերով լցոնել դդումը,  գլխին շարել մի քանի հատ չիր և կարագ: Ծածկել դդումի բերանը իր իսկ կափարիչով, մակերևույթը պատել բուսական յուղով և տեղափոխել ջեռոց՝ 30ր: Երբ դդումը փափկի՝ Ղափաման պատրաստ է: Կտրատել շերտերով /ինչպես ձմերուկը/: 

Սեղաններին եղել է նաև Երևանյան Գաթա և առատ միրգ: