Ի՞նչ օգուտ են տալիս ձիթապտուղներն օրգանիզմին
Ձիթապտուղների օգտակարությունը գնահատվել է դեռևս հին ժամանակներից, բայց այժմ, կարծես թե, հատապտուղները հիմնականում օգտագործվում են խոհարարական նպատակներով՝ մոռանալով իրենց զարմանալի դրական հատկությունների մասին: Ինչպե՞ս ընտրել բարձրորակ ձիթապտուղներ, օրական որքա՞ն օգտագործել և ի՞նչ օգուտ են տալիս ձիթապտուղներն օրգանիզմին: Կարծում ենք, շատերիս այս հարցերը հետաքրքիր են:
Թարմ ձիթապտուղները, սովորաբար, չեն ուտում՝ իրենց դառնության պատճառով: Այդ դառնությունը հանելու համար հատապտուղները մի քանի ամիս ընկղմվում են աղաջրի մեջ, դառնում են քաղցր և փափուկ, այնուհետև լվացվում և պահածոյացվում են:
Իսկ ինչու՞ են նրանք այդքան օգտակար՝
Ձիթապտուղները պարունակում են պեկտիններ, որոնք նպաստում են մարմնից թունավոր նյութերի հեռացմանը և հատկապես վատ էկոլոգիական պայմաններում, կարևոր է սննդակարգում օգտագործել բարձրորակ ձիթապտուղներ: Բացի պեկտիններից, ձիթապտուղները հարուստ են B վիտամիններով, որոնք օգնում են
- բարելավել նյութափոխանակության գործընթացը,
- բարելավել մաշկի, մազերի վիճակը,
- բարելավել ուղեղի, նյարդային և սրտանոթային համակարգերի աշխատանքը,
- կարգավորել լյարդի աշխատանքը,
- բարձրացնել մարմնի դիմադրողականությունը
Հատապտուղները պարունակում է պոլիչհագեցած ճարպաթթուներ, որոնք ինքնուրույն չեն արտադրվում մարդու օրգանիզմի կողմից, սակայն օրգանիզմի բնականոն գործունեության համար չափազանց կարևոր են, ուստի պահածոյացված ձիթապտղի օգուտները զգալի են: Այս օգտակար հատկությունները ստանալու համար անհրաժեշտ է, օրական ուտել 6-7 հատիկ ձիթապտուղ: Սակայն պետք չէ մոռանալ, որ բոլոր նշված օգտակար հատկությունները պահպանվում են բարձրորակ հատապտուղներում, իսկ ինչպե՞ս ընտրել որակյալը՝
Ձիթաապտուղներ գնելիս, ուշադրություն դարձրեք ապակե տարաներով պահածոյացված տեսականուն: Հատիկները պետք է լինեն ամբողջական, հարթ, համաչափ, առանց վնասվածքների: Ընդ որում, եթե ընտրում եք կորիզով տարբերակը, ապա հատիկի մսային մասը պետք է շատ ավելի մեծ լինի կորիզից: Այդ հատիկները հյութալի են և ամենահամեղն են համարվում: «От Гурмана» հունական ձիթապտուղներն աճեցվում և պահածոյացվում են Հունաստանում, բոլոր հունական կաննոններին համապատասխան: Նրանք ամենահամեղն են...
Փորձե՛ք, սնվե՛ք առողջ, եղե՛ք առողջ…