VAS GroupVAS Group

Ո՞վ է ստեղծել խտացրած կաթը և ինչպե՞ս ընտրել անարատ խտացրած կաթ:

VAS Group

Կաթը բնության զարմանալի արտադրանք է, որը պարունակում է մեզ համար անհրաժեշտ գրեթե բոլոր տարրերը: Խտացրած կաթը ի սկզբանե ստեղծվել էր կաթի երկար պահպանման համար: Իսկական անարատ խտացրած կաթը պարունակում է օգտակար հատկություններ: 

Խանութներում և սուպերմարկետներում խտացրած կաթերի առատությունն ու բազմազանությունը սպառողներին ստիպում են երկար ժամանակ կանգնել դարակների առջև՝ ընտրելով լավագույնները: Ո՞վ է ստեղծել խտացրած կաթը և ինչպե՞ս ընտրել  անարատ խտացրած կաթ:

Ամեն ինչ սկսվեց Նապոլեոնից

Խտացրած կաթը ոչ թե մեկի, այլ միանգամից մի քանի մարդու ստեղծագործություն է: 1975թ. Նապոլեոնը հայտարարեց մրցույթ՝ սննդի պահպանման լավագույն տարբերակի համար: Այդ ժամանակ համեստ հրուշակագործ Նիկոլյա Ապպերն ուսումնասիրելով գիտնականների լավագույն հետազոտությունները, հանգեց նրան, որ հասցրեց կաթը եռման աստիճանի և լցրեց ապակե շշերի մեջ՝ հորինելով կաթի պահպանման լավագույն տարբերակը, որի համար ստացավ մրցանակ:

Այնուհետև անգլիացի Մելբեկը և ՈՒնդերվուդն առաջարկեցին ավելացնել կաթի մեջ շաքար և, արդեն, 1850թ. ամերիկացի Գեյլ Բորդենը ստեղծեց խտացրած կաթի արտադրման առաջին սարքը և դարձրեց այն ամենատարածված ապրանքներից  մեկը աշխարհում:

Ռուսաստանում խտացրած կաթ սկսել են արտադրել 1881թ-ից, իսկ Սովետական միության ժամանակաշրջանում արտադրված խտացրած կաթերը սկսեցին փաթեթավորել  սպիտակ և կապույտ գույնի թղթե պիտակներով: Այդ պատկերը տասնամյակից տասնամյակ այնքան կայուն էր, որ մինչ այժմ օգտագործվում է որպես խտացրած կաթերի ձևավորման  «ապրանքանիշ»: 

 

Ժամանակը շարժվում է առաջ, և այսօր ռուսական խտացրած կաթերի հայտնի ապրանքանիշեր ներկայանում են նոր ոճով՝ պահպանելով և կատարելագործելով խտացրած կաթերի ավանդական համն ու որակը: Խտացրած կաթերի փաթեթավորման ամենատարածված ձևը թիթեղյա տարաներն են, որոնց կողքին կարող եք տեսնել, նաև, պլաստիկե  դիսպենսերային կափարիչով փաթեթավորումներ: Երկուսում էլ արտադրանքի որակը և համը նույնն է: Ամենակարևորը, որ նրանք արտադրվեն և պահպանվեն ԳՕՍՏ-ին և կամ  տեխնիկական պահանջներին համապատասխան:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն ԴԱՐՁՐԵՔ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ

  • Եթե փաթեթավորման վրա նշված է ԳՕՍՏ, նշանակում է խտացրած կաթը պարունակում է կաթ և շաքար:
  • ՆԱՅԻՐ անվանմանը՝ պիտակի վրա պետք է գրված լինի «Молоко цельное сгущенное с сахаром» կամ «Молоко сгущенное с сахаром»: Անարատ կաթ արտահայտությունը պետք է լինի նաև բաղադրության մեջ:

Ուսումնասիրենք բաղադրությունը՝

  1. Ճիշտ խտացրած կաթը սովորաբար ունենում է սպիտակ գույն՝ թեթև կրեմային երանգի առկայությամբ:
  2. Տարայում պարունակությունը պետք է լինի համասեռ, առանց կաթնային շաքարի բյուրեղների առկայության:
  3. Եթե խտացրած կաթը շաքարակալում է, նշանակում է պիտանելիության ժամկետը լրացել է:
  4. Անարատ խտացրած կաթի բույրը և համը պետք է լինեն արտահայտիչ կաթնային և քաղցր:

Ռուսաստանում համար 1 «Алексеевское» ապրանքանիշը 100% բնական արտադրանք է: Անարատ խտացրած կաթի շարքից է նաև մեր սիրելի «Коровка из Кореновки» ապրանքանիշը, որը հայտնի է իր իսկական պլոմբիրներով: Այս ապրանքանիշի խտացրած կաթերը պատրաստվում են  անարատ կաթից ԳՕՍՏ-ին համապատասխան:

 ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Անարատ խտացրած կաթը, որը չի պարունակում սննդային հավելումներ, կոնսերվանտներ և այլ քիմիական նյութեր, կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա: Նման խտացրած կաթի կանոնավոր օգտագործումը կօգնի՝

  • բարելավել ուղեղի աշխատանքը
  • կարգավորել նյութափոխանակությունը
  • ամրացնել ոսկրային հյուսվածքը
  • պահպանել առողջ ատամները
  • բարձրացնել մարմնի դիմադրողականությունը