"Облака из Молока"-ն արդեն Հայաստանում է
Սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ Հայաստանում հասանելի են «Облака из молока» սերուցքային պաղպաղակները:
Արտադրվում են ռուսական ‹‹Фабрика Настоящего Мороженого» ընկերության կողմից:
Վաֆլե բաժակում թարմեցնող աղանդերն ունի շատ ախորժելի տեսք:
Գագաթը նման է գմբեթի՝ կարծես թե ամպիկ է իջել բաժակի վրա, այն էլ՝ կաթնային: Համը արտակա՜րգ, քաղցրը՝ չափի մեջ, ուտելիս զգացվում է սերուցքի, խտացրած կաթի և վանիլի համային համադրությունը:
Բուրում է վանիլո՜վ, սերուցքո՜վ: Որակյալ, համեղ և թարմեցնող աղանդեր է: