VAS GroupVAS Group

Խոհարարական խորհուրդներ՝ ՈՍՊ

VAS Group

Բժիշկներն ոսպով ուտեստներ են առաջարկում շաքարային դիաբետով հիվանդներին, ինչպես նաև ավելորդ քաշ ունեցող մարդկանց, քանի որ  այս հատիկեղենը ոչ միայն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, այլև նպաստում է քաշի կորստին: Սննդակարգում ոսպի կիրառումը ոչ միայն  առողջության, այլև գեղեցիկ կազմվածքի հիմքն է: Այն հարուստ է սպիտակուցներով և ոսպի հետ միս հարկավոր չէ:

Խոսենք այն մասին, թե ինչպե՞ս ճիշտ պատրաստել գերօգտակար ոսպը՝

  • Սովորաբար խոհարարները խորհուրդ են տալիս տեսակավորել հատիկները, բայց եթե օգտագործում եք «Maltagliati» - ի արտադրանքը, կարող եք բաց թողնել այս փուլը, քանի որ դրանք բարձրորակ ոսպեր են:
  • Այս ապրանքանիշի ոսպը կարելի է միանգամից եփել, սակայն խորհուրդ ենք տալիս նախապես թրջել դրանք, թեկուզ կարճ ժամանակով: Գիտեք ինչու?

Փաստն այն է, որ խոնավ միջավայրում հատիկները պատրաստվում են բողբոջման, և բոլոր օգտակար հատկություններն առավել ակտիվորեն են արտահայտվում դրանցում: Բացի այդ, նման ոսպն ավելի լավ է կլանվում մարմնի կողմից և չի ծանրաբեռնում աղեստամոքսային տրակտը: Ցանկալի է ոսպը թրջել գոլ ջրի մեջ 3–10 ժամ, որից հետո ջուրը քամել և հատիկները լվանալ:

Որքա՞ն եփել

  • Ոսպը սառը ջրով լցրեք 1: 2 հարաբերակցությամբ: Կանաչ ոսպը եփում է 25-30 րոպե, կարմիր ոսպը `15-20 րոպե:
  • Աղը ցանկալի է ավելացնել վերջում,
  • Իսկ ահա հենց սկզբում կարելի է լցնել մի ճաշի գդալ անուշաբույր ձիթապտղի յուղ: Այն ոսպի համը կդարձնի ավելի մեղմ ու նուրբ:
  • Արտահայտիչ բույր և համ ստանալու համար կարելի է հենց սկզբից ջրի մեջ ավելացնել համեմունքներ՝ ՝ խնկունի (розмарин), եղեսպակ (шалфей), դափնու տերև և, իհարկե պղպեղ:


Միջերկրյածովյան աղցան

Օգտագործում ենք  Maltagliati  կանաչ ոսպը, որը նույնիսկ 30 րոպե եփելուց հետո պահպանում է իր ձև:

 

Անհրաժեշտ է՝

Կանաչ ոսպ – 200գ
Ջուր – 2 բաժակ
Գազար – 1 հատ
Բազուկ – 1 հատ
Գլուխ սոխ – 1 հատ
Սխտոր – 2 պճեղ
Մաղադանոս – մի քանի ցողուն
Ռեհան թարմ կամ չոր – 100գ
Կիտրոնի հյութ – 1 ճ.գ.
Ձիթապտղի յուղ – 2 ճ.գ.
Բալզամիկ սոուս – 1 ճ.գ.
Պանիր ֆետա կամ բրինզա – 150գ

 Պատրաստման եղանակը՝

Ոսպը թրջել 3 ժամ, այնուհետև եփել մինչև փափկելը /մոտ 40ր/: Ջուրը թափել: Թավայի մեջ լցնել ձիթայուղը, մանր կտրատած սոխը, սխտորը և զանգվածը լցնել ոսպի վրա: Գազարը և բազուկը եփել, կտրատել խորանարդաձև և միացնել զանգվածին: Համեմել աղցանը ձիթայուղով, կիտրոնի հյութով, բալզամիկ սոուսով, թողնել այդպես մոտ մեկ ժամ, այնուհետև ավելացնել ռեհան, մաղադանոս և պանիր:

 

 Արևելյան ապուր կարմիր ոսպով և սերուցքով:

 Նուրբ կրեմային ապուրը վառ գույն ունի, ծագումով Արևելքից է: Փորձենք պատրաստել այս ուտեստը «Maltagliati» կարմիր ոսպը:

Անհրաժեշտ է՝

Կարմիր ոսպ – 150գ
Ջուր – 2.5լ
Կարտոֆիլ – 3 հատ
Գազար – 1հատ
Կարմիր բելգիական պղպեղ – 1 հատ
Սոխ- 1 հատ
Ձիթապտղի բուսական յուղ – ըստ ճաշակի
Սերուցք, աղ, սևպղպեղ  և կանաչի - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝ 

Ոսպը լվանալ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր: Բոլոր բանջարեղենները կտրատել խորանարդաձև, տապակել ձիթայուղով մի քանի րոպե: Տապակած զանգվածը ավելացնել ոսպին և եփել մոտ 25ր: Կան խոհարարներ, որոնք հարում են ոսպը կրեմային տեսք ստանալու համար: Ընտրությունը ձերն է: Եփելուց հետո, ապուրը մի փոքր նոսրացնել սերուցքով, համեմել և ավելացնել մանր կտրատած կանաչի:

Բարի՛ ախորժակ...