VAS GroupVAS Group

Հետաքրքրիր փաստեր սև հաղարջի և շերբեթի մասին

VAS Group
Մինչ 19-րդ դարը շերբեթ ասելով հասկացել են մրգերից պատրաստված սառը ըմպելիք: Սկզբում այն հայտնաբերել են չինացիները, այնուհետև մրգային շերբեթների բաղադրատոմսերը տարածվեցին և հասան արաբներին, իսկ հետո եվրոպացիներին: Երբ ֆրանսիացի խոհարարները ծանոթացան արաբական շերբեթին, այն իրենից ներկայացնում էր ջուր շաքարով և լիմոնով, պատրաստում էին նաև հապալասից, վարդի թերթիկներից, ընդ որում հյութը կարող էր լինել խիտ և թեթև: Ժամանակի ընթացքում մրգային հյութերը սկսեցին խառնել սառույցի հետ, կամ սառեցնել և աստիճանաբար ի հայտ եկավ պաղպաղակ շերբեթը:

Հաղարջի օգտակարությունը: 

Սև հաղարջը դասվում է ամենաօգտակար հատապտուղների շարքին, իսկ նրանից պատրաստված շերբեթը մեծ հարգանք է վայելում Եվրոպայում և Ռուսաստանում: Մի քանի հետաքրքիր փաստեր սև հաղարջի և շերբեթի մասին:

  1. Հաղարջը համարվում է ամենահաս հատապտուղը: Այն չի աճում միայն երկու մայրցամաքների վրա `Ավստրալիա և Անտարկտիդա:
  2. Թերհաս հաղարջներում վիտամին C- ն չորս անգամ ավելին է, քան հասունացած:
  3. Առավել օգտակար և համեղ հաղարջը աճում է հյուսիսում, եթե  կարճ հյուսիսային ամառը տաք է լինում:
  4. Չնայած մարդկանց մեծամասնությանը հայտնի են հաղարջի սև, կարմիր և դեղին տեսակները, այնուամենայնիվ , աշխարհում գոյություն ունեն հաղարջի ավելի քան 150 տեսակ:
  5. Հաղարջի տերևները հատապտուղների նման  հարուստ են վիտամիններով, ուստի դրանք դարեր շարունակ օգտագործվել են ինչպես պահածոների, այնպես էլ թեյերի արտադրության մեջ:
  6. Հաղարջը ժամանակին հայտնի էր որպես «վանական հատապտուղ» անունով, քանի որ աճեցվում էր գրեթե բոլոր վանքերում:
  7. Ոչ ոք հստակ չգիտի, թե որտեղից է սկսվել հաղարջի տարածումը ամբողջ աշխարհում, բայց ենթադրվում է, որ այս բույսի ծննդավայրը Ասիան է: Կան բոլոր հիմքերը` ենթադրելու, որ սև հաղարջի բոլոր մշակովի տեսակները ստացվել են ՀՀ Վայքի մարզի լեռնային գոտու անտառային եզրերին և քարքարոտ վայրերում աճող հայկական՝ (Ribes armenum) տեսակի հաղարջից։
  8. Ռուսաստանը աշխարհում առաջին տեղն է գրավում հաղարջի աճեցման ծավալներով:
  9. Մոտ 30-40 հատ հաղարջի հատապտուղների մեջ պարունակվում են C վիտամինի օրական նորման (մեծահասակների համար):
  10. Սև հաղարջից ստանում են սննդի արտադրության մեջ լայնորեն օգտագործվող  բնական գունաներկ:
  11. Հաղարջի  պարբերաբար օգտագործումը ամրացնում է իմունային համակարգը:

Շերբեթի օգտագործման տարբերակները՝

21-րդ դարում շատ լայն տարածում ունեն հատապտղային խյուսի սառեցված աղանդերները, որոնց շնորհիվ կարող ենք վայելել հաղարջի օգտակարությունը տարին 12 ամիս: Հաղարջի սառեցված բնական խյուսը պահպանում է պտուղներում պարունակվող օգտակար նյութերը՝ (100 մլ հյութը պարունակում է օրգանիզմին 1 օրվա համար անհրաժեշտ  երկաթի 13 տոկոսը, պղնձի 10,5 տոկոսը, մարգանեցի 17,5 տոկոսը, կալիումի 12 տոկոսը):

 

Եվրոպայում ընդունված է շերբեթը հարել լիկյորով, արդյունքում ստանում են համեղ խմիչք, որը խմում են ուտելուց հետո: Համարվում է որ այդպես սնունդը ավելի լավ է մարսվում, քանի որ հատապտղային խյուսը պարունակում է սննդային մանրաթելեր:

Սուրճի սիրահարները շերբեթը օգտագործում են սուրճի հետ, թխվածքի փոխարեն: 

Իսկ ամենատարածված և համեղ տարբերակը պաղպաղակ շերբեթներն են, որոնք կարող եք ուտել երբ ցանկանաք՝ փողոցում, տանը, աշխատանքի վայրում: 

"Коровка из Кореновки" -ն ներկայացնում է շերբեթների երկու տեսակ՝ 

  • Էսկիմոյի տեսքով սև հաղարջի շերբեթ՝ դառը, բելգիական շոկոլադե ջնարակում, և ելակի շերբեթ՝ կաթնային շոկոլադե ջնարակում,
  • Բաժակի մեջ հատապտղային շերբեթ՝ Կուբանի ամենաթարմ սերուցքով

Այս շերբեթները արտադրվում են ԳՕՍՏ-ին համապատասխան, ունեն 100%  բնական բաղադրիչներ՝ Ռուսաստանի հյուսիսային հատվածներում աճող սև հաղարջ և Կուբանի ամենաթարմ սերուցք:

  

     


Երբեք ուշ չէ վայելել հաղարջի թթվաքաղցրահամ շերբեթները: Հարցրեք հատապտղային շերբեթները Երևանի մեծ և փոքր խանութներում, սուպերմարկետներում՝ «Коровка из Кореновки» պաղպաղակի սառնարաններում են: Իսկ տեսականին նայել՝ (http://www.vas.am/import/renna.html)