"Goleto" իտալական բուսական յուղերն արդեն Հայաստանում են
Համատեղելով «համեղ» և «իտալական որակ» տերմինները, իտալական հայտնի "Basso Fedele e figli s.r.l." ընկերությունը ՎԱՍ ԳՐՈՒՊ-ի հետ համատեղ Հայաստանում ներկայացնում է բարձրորակ բուսական յուղերի նոր շարք՝ “Goleto”: Ծանոթացե՛ք տեսականուն, իմացե՛ք բուսական յուղերի տեսակների տարբերությունը և ընտրություն կատարեք: Տեսականին ներառում է`
- “Goleto” ԷՔՍՏՐԱ ՎԻՐՋԻՆ ձիթապտղի բուսական յուղ: Էքստրա վիրջին դասին պատկանող բուսական յուղերը որակով ամենաբարձրն են, ստացվում են անմիջապես ձիթապտուղներից և բացառապես մեխանիկական եղանակով: Այն չի ենթարկվում որևէ ջերմային վերամշակման և հետևաբար պահպանում է առավելագույն օգտակար նյութերը: Օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլ նաև բուժական նպատակներով /կարելի է խմել, դիմակ պատրաստել և այլն/:
- “Goleto” ՊՈՄԱՍ ձիթապտղի բուսական յուղ: Այս տեսակը ստացվում է բացառապես ձիթապտուղների մամլումից ստացված արտադրանքի վերամշակումից և անմիջապես ձիթապտուղներից ստացված յուղերից: Ունի ավելի նուրբ համ և դրանով չի կոտրում ուտեստների իսկական համը: Հարմար է հատկապես աղցանների համար:
- “Goleto” խաղողի կորիզի բուսական յուղ: Յուղը ստացվում է խաղողի կորիզներից և հատկապես գնահատվում է իր թեթև համի համար: Այն օգտագործվում է աղցաններ լցոնման, ցանկացած տեսակի սննդի տապակման և ջեռոցում պատրաստման համար:
- Արևածաղկի և եգիպտացորենի բարձր որակի բուսական յուղեր:
ՓՈ՛ՐՁԵՔ, այս բուսական յուղերը կդառնան խոհանոցի անբաժան մասնիկը: