2020թ. տոնական սեղանների գլխավոր «զարդերն», անկասկած, աղցաններն են։
Ամանորյա տոնական սեղանի համար մենք բոլորս ցանկանում ենք պատրաստել ինչ-որ յուրահատուկ, համեղ և գեղեցիկ ուտեստներ: Իսկ 2020թ. տոնական սեղանի գլխավոր «զարդերն», անկասկած, աղցաններն են։ Ներկայացնենք մի քանի հետաքրքիր և արագ պատրաստվող տոնական աղցաններ, որոնք կդարձնեն տոնական սեղանը յուրահատուկ, ախորժելի և համեղ:
Աղցան "ՀԱՎԱՅԱՆ"
Անհրաժեշտ է՝
Հազարաթերթիկ - 1 փունջ
Հավի փափկամիս - 300 գր
Ընկույզ մանրացված - 2 ճ.գ
Գետնանուշ - 50գր
Պահածոյացված արքայախնձոր /Storko/ - 3550գր
Մայոնեզ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Եփել հավի փափկամիսը, թողնել սառչի: Այնուհետև մանրացնել, ավելացնել կտրատած հազարաթերթիկը, մանրացրած ընկույզը, արքայախնձորը և մայոնեզը:
Աղցան "ԹԱԲՈՒԼԵ" Maltagliati մանր բլղուրով
Անհրաժեշտ է՝
Բլղուր - 200 գ.
Լոլիկ - 2 հատ
Կիտրոն - 1 հատ
Բուսական յուղ - 4-5 ճ.գ.
Մաղադանոս, սամիթ, հազարաթերթիկ - 1-ական փունջ
Աղ, սև պղպեղ , կարմիր պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Բլղուրը լցնել եռացրած ջրի մեջ, թողնել մինչև ջուրը ներծվի և բլղուրի հատիկներ ուռչեն /մոտ 1 ժամ/: Այնուհետև քամել և տեղափոխել աղցանի տարայի մեջ: Մանր կտրատել կանաչեղենը և ավելացնել բլղուրի վրա, ավելացնել կտրատած լոլիկ, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ և վերջում կիտրոնի քամած հյութ և բուսական յուղ, խառնել:
Աղցան ԹՈՒՆԱՁԿՈՎ և մակարոնով:
Մակարոնի ընտրւթյան հարցում ձեզ կօգնի Maltagliati-ն՝ իր բազմազան տեսականիով:
Անհրաժեշտ է՝
Մակարոն - 250գ.
մարինացված թունաձուկ /тунец/ - 350գ.
Զեյթուն սև և կանաչ - ըստ ճաշակի
Կիտրոն - 1 ճ.գ.
Բուսական յուղ - 2-3 ճ.գ.
լոլիկ չերի - 150գ.
սխտոր - 1 պճեղ
Կիտրոնի կեղև -1 ճ.գ.աղ - ըստ ճաշակի
Հազարաթերթիկ - ձևավորման համար
Պատրաստման եղանակը՝
Եփել մակարոնը, թողնել սառչի: Կտրատել բաղադրիչները և լցնել մակարոնի վրա, ավելացնել կիտրոնի հյութ, կեղև, սխտոր, աղ, բուսական յուղ: Խառնել և մատուցելիս աղցանի ամանը ձևավորել հազարաթերթիկներով:
Աղցան "ԲԼԻԶԱՐԴ"
Վառ, սննդարար աղցան, որը նախատեսված է ցուրտ օրերի համար և հարմար է պատրաստել ամանորին:
Անհրաժեշտ է՝
կարտոֆիլ - 2 հատ
Խոզապուխտ - 100գ.
Պահածոյացված շամպինիոններ /Storko/ - 350 գ
Պահածոյացված ոլոռ - 350գ
Հավկիթ - 2 հատ
Մարինացված մանր վարունգ /Storko կորնիշոններ/ - 4-5 հատ
Սոխ կանաչ - 1 փունջ
Պանիր պինդ - 50գ.
Բուսական յուղ - 2 ճ.գ.
Մայոնեզ - ըստ ճաշակի
Աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Կարտոֆիլը կտրատել երկարավուն և տապակել բուսական յուղով: Հավկիթները եփել: Աղցանի տարայի մեջ լցնել ոլոռը, կտրատած խոզապուխտը, սունկը, մարինացված վարունգը, հավկիթները, կանաչին, քերած պանիրը, համեմել և խառնել: Ավելացնել տապակած կարտոֆիլը և մայոնեզ:
Աղցան "ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ"
Այս աղցանը ոչ միայ գեղեցիկ է նայվում, այլ նաև հարուստ է վիտամիններով:Ինչը չի խանգարի ամանորյա օրերին:
Անհրաժեշտ է՝
Կաղամբ- 200գր
Գազար - 1-2 հատ
խնձոր - 1 հատ
Պահածոյացված եգիպտացորեն - 100գր
Թթվասեր - 2 ճ.գ.
Համեմ- 0,5 փունջ
Սև պղպեղ, աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Կաղամբն ու պղպեղը բարակ շերտել:Քերել գազարն ու խնձորը: Խառնել բանջարեղենը, ավելացնել եգիպտացորեն, կանաչի: Համեմել և վրան լցնել թթվասեր:
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...