Սիսեռը սննդակարգում ներառելու 7 կարևոր պատճառ
Սիսեռը աճեցվել է Մերձավոր Արևելքի երկրներում հազարավոր տարիներ: Նրանց համեղ համը և հատիկային հյուսվածքը լավ զուգորդվում է մի շարք այլ մթերքների հետ: Երևի թե այդ է պատճառը, որ վերջին տարիներին սիսեռը լայն տարածում է գտել տարբեր խոհանոցների ճաշացանկում: Սակայն կա ևս մեկ կարևոր պատճառ, սիսեռը որպես վիտամինների, հանքանյութերի և մանրաթելերի հարուստ աղբյուր, կարող է նպաստել առողջության բարելավմանը: Նշենք այն հաճախ օգտագործելու 7 պատճառ:
- Հարուստ է սննդանյութերով: Սիսեռը պարունակում է չափավոր քանակությամբ կալորիաներ, հարուստ է վիտամիններով և հանքանյութերով (երկաթ, ֆոսֆոր, պղինձ, մանգան): Հանդիսանում է սպիտակուցի և մանրաթելերի աղբյուր:
- Սպիտակուցի և մանրաթելերի առկայությունը վերահսկում է ախորժակը: Սպիտակուցը և մանրաթելերը աշխատելով սիներգետիկորեն՝ դանդաղեցնում են մարսողությունը: Օրգանիզմը քաղց չի զգում: Փաստացի, 12 կանանցից բաղկացած խումբը փորձարկում է կատարում և ուտելուց առաջ օգտագործում է երկու սնունդ՝ մի դեպքում 200գ սիսեռ, իսկ մյուս դեպքում՝ երկու կտոր սպիտակ հաց: Արդյունքում հանգեցին նրան, որ սիսեռից հետո նկատել են ախորժակի և կալորիականության զգալի նվազում:
- Հարուստ է բուսական սպիտակուցներով, և հիանալի տարբերակ են նրանց համար որոնք չեն ուտում կենդանական ծագումով սնունդ:
- Կարգավորում է շաքարի պարունակությունը արյան մեջ: Ապացուցված է, որ այն սննդակարգերը, որոնք ունեն ցածր Gl ինդեքս, նպաստում են արյան մեջ շաքարի կարգավորմանը: Բացի այդ մանրաթելերը դանդաղեցնում են ածխածնի արագ կլանումը օրգանիզմի կողմից, ինչը կանխում է արյան մեջ շաքարի կտրուկ տատանումները:
- Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ օգտակար է մարսողությանը: Եթե ցանկանում եք կարգավորել մարսողական համակարգը ավելացրեք Ձեր սննդակարգում սիսեռ:
- Կարող է պաշտպանել մի շարք քրոնիկ հիվանդություններից՝ սրտանոթային, քաղցկեղ, շաքարախտ:
- Հասանելի, մատչելի և համեղ հատիկեղեն է: Հանդիսանում է հումուսի հիմնական բաղադրիչ, ինչպես նաև մսամթերքի փոխարինող՝ սպիտակուցների պարունակության շնորհիվ: