Շրի Լանկայի կառավարության խոսնակը և բժիշկ՝ Ռամեշ Փաթիրանան ներկայացնում է սև թեյի առավելությունները ուղղված COVID 19-ին:
Շրի Լանկայի կառավարության խոսնակ և բժիշկ՝ Ռամեշ Փաթիրանան ասում է, որ ցեյլոնյան սև թեյն ունի հակավիրուսային առավելություններ և օրական 3- 4 անգամ տաք սև թեյը կարող է կանխարգելել COVID19-ով վարակման հնարավորությունը, ինչպես նաև կարգավորում է նման այլ շնչառական խնդիրները:
Դիտել տեսանյութը https://youtu.be/5RssnlR3JJY
Տեսանյութում ասվում է՝
Հիմնվելով Շրի Լանկայի թեյի հետազոտական ինստիտուտի կողմից արված հետազոտությունները առանձնացրել են սև թեյի մի շարք առավելություններ՝
- Սև թեյը հարուստ է ֆլավոնոիդներով
Սև թեյը հարուստ է ֆլավոնոիդներով և հակաօքսիդանտներով, որոնք ունակ են մեղմել շնչառական հիվանդությունները: Այն հանգստացնում է, բացում է շնչառական ուղիները թոքերում՝ կարգավորելով շնչառությունը:
- Սև թեյը մաքուր է պահում թոքերը:
Եռացրած ջրի և սև թեյի խառնուրդը հեշտացնում է թոքերի շնչառական ուղիների մաքրման ընթացքը: Այն նաև նպաստում է քթի հատվածում շրջապատված վիրուսների արագ հեռացմանը և ուղի է բացում թեյի ֆլավոնոիդների ներթափանցման համար, որոնք պաշտպանում են թոքերը վիրուսներից:
- Սև թեյն օգտակար է իմունային համակարգի համար:
Օրական 3-4 բաժակ մաքուր սև թեյը՝ առանց շաքարի և կամ կաթի, բարձրացնում է մարդու իմունային համակարգը և դիմադրում բորբոքումների դեմ:
Ուշադրություն: Խնդրում ենք նկատի ունենալ, որ սև թեյը ոչ դեղորայքային կանխարգելիչ միջոց է և չի հանդիսանում COVID 19-ի բուժման հաստատված դեղորայք: Սակայն հետազոտություններ են տարվում սև թեյի մեջ Theaflavins-ի հնարավոր հակավիրուսային օգուտներն ուսումնասիրելու համար` ընդդեմ COVID 19-ի: Այնուամենայնիվ, Շրի Լանկայի բնակիչները հավատում են, որ ցեյլոնյան սև թեյն ըմպելիս կանխարգելում են վարակման հնարավորությունը: