Թռչնամթերքի օգտակարության մասին
Ըստ աշխարհի առաջատար դիետոլոգների՝ հավի թռչնամիսը առողջ սննդակարգի ամենակարևոր բաղադրիչն է: Ինչո՞վ է այդ միսը այդքան օգտակար մեր առողջության համար: Եվ ինչու՞:
- Հավի միսը լավ է մարսվում, քան տավարի, գառան կամ խոզի միսը: Այն դիետիկ է:
- Մարդու օրգանիզմին պարբերաբար չհագեցած ճարպաթթուներ են անհրաժեշտ: Իսկ ահա հագեցած ճարպաթթուները ոչ միայն անհրաժեշտ չեն, այլ նաեւ կարող են վնասակար լինել: Հավի միսն առանձնանում է շատ քիչ քանակությամբ հագեցած ճարպերով, բայց կա սպիտակուցի և գլուտամինի բարձր կոնցենտրացիա, որոնք խթանում են սրտի համակարգի աշխատանքը:
- Հավը հարուստ է ֆոսֆորով, մագնեզիումով, ցինկով, երկաթով և պարունակում է B վիտամիններ, 100 գ տապակած հավի կրծքամիսը պարունակում է 197 կալորիա, 30 գ սպիտակուց, 84 մգ խոլեստերին և 7,8 գ ճարպ:
- Հավի մեջ B վիտամինների առկայությունը լավ են ազդում նյարդային և մարսողական համակարգի վրա, դրանք մեծացնում են սթրեսի դեմ դիմադրողականությունը և օգնում են կայունացնել արյան շաքարի մակարդակը:
- ֆոսֆորը ամրացնում է մկանները, ոսկորները և ատամները: Մագնեզիումը պատասխանատու է նյարդային բջիջների բնականոն գործունեության համար, օգնում է պայքարել հոգնածության, դյուրագրգռության դեմ և բարելավում է հիշողությունը:
- Հավը հեշտությամբ մարսվող սպիտակուցի արժեքավոր աղբյուր է, իսկ սպիտակուցը շատ կարևոր է մարմնի համար՝ մեր հորմոնները, ֆերմենտները, իմունային համակարգը, մկանները - այս ամենը սպիտակուց է: Կենսագործունեության համար մարդուն անհրաժեշտ են 20 ամինաթթուներ, որոնցից 9-ը մարմինը չի կարող սինթեզել, ուստի դրանք պետք է ստանալ սնունդից:
Հավի մսի ամենաառողջարար բաղադրատոմսերը
Հավի միսը բանջարեղենով նորմալացնում է թթվայնությունը և բարելավում՝ մարսողությունը: Շատ համեղ և օգտակար է նաև հավի միսը մատուցել սպանախով և կիտրոնով: Այս ուտեստը հարուստ է վիտամին C-ով: Խորհուրդ է տրվում մատուցել նաև բրնձով,
եփած կարտոֆիլով, կարծր ցորենից պատրաստված մակարոնեղենով:
Որտե՞ղ գնել
Մասնագետները խորհուրդ են տալիս հավի թռչնամիսը գնել միայն խանութներից: Այդպես կխուսափեք անհայտ ծագում ունեցող մսամթերքներից:
Այսօր տեղական շուկան չունի այդքան հավամթերքի պաշարներ և Հայաստան են ներկրվում մեծ քանակությամբ այլ երկրներում արտադրվող թռչնամթերք:
Ինչպե՞ս հասկանալ, ի՞նչ որակի հավամթերք են նրանք արտադրում՝
Երևանի մի շարք խանութներում կարող եք հանդիպել Բելառուսական հայտնի՝ Петруха ապրանքանիշին:
Петруха-ն ԱՊՀ տարածքում թռչնամսի առաջատար արտադրողների TOP-10-ում է: Նորարարությունը և կենտրոնացումը ընկերության հիմնական արժեքներն են:
Ընկերության առավելություններից է արտադրության փակ համակարգը, որն իրենից ներկայացնում է սեփական բնական և որակյալ կերի արտադրությունից մինչև սեփական պատրաստի հավի արտադրության գործընթաց:
Ունի անվտանգության միջազգային վկայական՝ FSSC 22000: Արտադրանքը չի պարունակում աճի հորմոններ և հակաբիոտիկներ:
Պետռուխա-ի տեսականին բազմազան է, այն հասանելի է շուկայի ցանկացած սեգմենտի համար: Գնորդների կարծիքով Պետրուխա-ն այն ապրանքանիշն է, որի որակին արժե վստահել և կարելի է առանց երկմտելու խորհուրդ տալ ընկերներին և հարազատներին: Տեսականին մանրամասն դիտել՝ http://www.vas.am/import/import5.html