ԿԱԹՆԱՅԻՆ ՄԹԵՐՔ ԹԵ՞ ԿԱԹՆԱՅՈՒՂԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՈՎ ՄԹԵՐՔ: Ո՞ՐՆ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Խտացրած կաթ անվան տակ ապրանքատեսակները այսօր բազաթիվ են խանութներում և շատերը ուշադրություն չեն էլ դարձնում, թե ի՞նչ է գրված պիտակի վրա և բաղադրության մեջ: Բայց իզու՛ր: ԵՂԻ՛Ր ՏԵՂԵԿԱՑՎԱԾ
Հետևելով միջազգային ստանդարտներին ՀՀ-ում նույնպես, այսուհետ, խանութներում և սուպերմարկետներում բոլոր խտացրած կաթերը դասակարգված են լինելու որպես՝
- կաթնային մթերք
- և կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերք:
Ի՞նչն է տարբերությունը,
Կաթնային մթերքի մեջ դասվում են անարատ կաթից և նորմալացված կաթից պատրաստված խտացրած կաթերը (պիտակների վրա կարող եք տեսնել գրված՝ «Цельное сгущенное молоко с сахаром» կամ «Молоко сгущенное с сахаром»)
Իսկ այն խտացրած կաթերը, որոնց վրա գրված է՝ հրուշակեղենային լցոն կամ “Սգուշչյոնկա” հանդիսանում են կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ և դասվում են համապատասխանաբար՝ կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների խմբում:
ԻՄԱՑԵ՛Ք ՆԱԵՎ
- Երբ նշված է անարատ խտացրած կաթ, ապա նշանակում է, որ այն պատրաստված է անարատ կաթից՝ իր բնական յուղայնությամբ: Այս կաթերը համապատասխանում են ԳՕՍՏ-ի չափորոշիչներին և նրանց վրա նշվում է ԳՕՍՏ-ը:
Օրինակ՝ «Алексеевское», «Коровка из Кореновки» անարատ կաթից խտացրած կաթեր են:
- Իսկ նորմալացված կաթով պատրաստված խտացրած կաթերը, նույնպես, կաթնային մթերք են, սակայն այստեղ կաթի յուղայնությունը ցածր է 0.2-ի: Այսինքն՝ արհեստականորեն յուղայնություն ավելացված չէ:
Օրինակ «Густияр» «Советское» - այս խտացրած կաթերը պատրաստվում են կաթից իսկ յուղայնությունը 0,2 % է: Ապրանքի պիտակի վրա կարող եք տեսնել գրված՝ «Без растительных жиров» արտահայտությունը:
Բնական է, որ կաթնային մթերքի արժեքը ավելի բարձր կլինի կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներից, որոնք ցանկալի է օգտագործել թխվածքների մեջ և իզուր չէ, որ հիմա շատ տեսականիների վրա գրված է հրուշակեղենային լցոն արտահայտությունը:
Ընտրությունը ձերն է, իսկ մենք տեղեկացնում ենք...