Ինչպե՞ս ընտրել ճի՛շտ, իսկակա՛ն պաղպաղակ
Անարատ կաթ, սերուցք և շաքար, ահա բնական պաղպաղակի բաղադրատոմսը: Սակայն վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ պաղպաղակի սառնարաններում հանդիպում են պաղպաղակի տեսքով աղանդերներ, որոնց մեծ մասը, լավագույն դեպքում, կարելի է անվանել սառը բուսական աղանդեր (քանի որ պատրաստված են բուսական յուղից): Պնդուկի, շոկոլադե ջնարակի հետ միասին մենք ուտում ենք կգ-ներով անորակ բուսական յուղ: Եվ արդյունքում ունենում ենք խանգարումներ և ավելորդ կիլոգրամներ:
Մի շարք արտադրողների կողմից բուսայուղի օգտագործումը պաղպաղակի բաղադրության մեջ պայմանավորված է հենց թեկուզ մեկ պարզ պատճառով, այն ավելի էժան է, քան կարագը: Սակայն, անգամ օգտագործելու պարագայում պարտադիր է, որպեսզի այդ մթերքը վաճառվի որպես բուսական պաղպաղակ. ընդ որում բուսայուղի տոկոսն էլ մակնշված լինի բաղադրության մեջ:
Բուսական յուղերով պատրաստված «պաղպաղակը չի կարող կոչվել պլոմբիր:
Պլոմբիրում յուղայնության պարունակությունը պետք է լինի 12-25%: Որակյալ սերուցքային պաղպաղակը տարբերվում է համով և գույնով: Այն պետք է ունենա հաճելի համ (ուտելիս պետք է զգացվի կաթի, սերուցքի առկայությունը), պաղպաղակի մեջ չպետք է լինեն սառույցի կտորներ, ինչպես նաև այն պետք է հալչի շատ դանդաղ` 10-15 րոպե: Պաղպաղակի գույնը պետք է լինի թեթև կաթնագույն:
Տարիներ առաջ սովետական պաղպաղակի մասին շրջում էին լեգենդներ, և ամենը ի շնորհիվ ԳՕՍՏ-ի, որը ներմուծվել է դեռևս 1940թթ-ից: ԳՕՍՏ-ին համապատասխան պաղպաղակի մեջ չկար ոչ մի փոխարինիչ, միայն անարատ կաթ: Որակին հետևում էր հենց Անաստաս Միկոյանը: Նույնիսկ Ստալինն ասում էր՝
- "Միկոյանի համար պաղպաղակն առավել կարևոր է, քան կոմունիզմի կառուցումը":
ԳՕՍՏ-ը գործում է մինչ այսօր և ԳՕՍՏ-ի ստանդարտներով պատրաստված պաղպաղակը անարատ կաթից է:
Անարատ կաթից պատրաստված պաղպաղակը պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ, միներալներ, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի բնականոն գործունեության համար:
Իսկական էսկիմոներում, բրիկետներում, վաֆլե բաժակներում թաքնված է այնպիսի ֆերմենտ, որը պատասխանատու է երջանկության հորմոնի համար: Եվ իզուր չէ, որ իսկական պաղպաղակ ուտելիս բոլորը ուրախ են և ժպտում են:
Ծախսեք մի փոքր ժամանակ և պաղպաղակ գնելիս ուշադրություն դարձրեք բաղադրությանը և միշտ հաշվի առեք, որ անարատ կաթից պատրաստված պաղպաղակը միշտ ավելի բարձր գին կունենա, քան բուսական յուղով պատրաստված “պաղպաղակը”:
Ռուսական հայտնի արտադրող՝ "ՌԵՆԱ" ընկերությունը, որը հայտնի է իր “Коровка из Кореновки” և "Алексеевское" հայտնի ապրանքանիշերով, պատրաստվում են ԳՕՍՏ -ով և անարատ կաթից: Տեսականին կարող եք տեսնել՝ http://www.vas.am/import/renna.html