Ո՞վ է ստեղծել խտացրած կաթը և ինչպե՞ս ընտրել անարատ խտացրած կաթ:
Կաթը բնության զարմանալի արտադրանք է, որը պարունակում է մեզ համար անհրաժեշտ գրեթե բոլոր տարրերը: Խտացրած կաթը ի սկզբանե ստեղծվել էր կաթի երկար պահպանման համար: Իսկական անարատ խտացրած կաթը պարունակում է օգտակար հատկություններ:
Խանութներում և սուպերմարկետներում խտացրած կաթերի առատությունն ու բազմազանությունը սպառողներին ստիպում են երկար ժամանակ կանգնել դարակների առջև՝ ընտրելով լավագույնները: Ո՞վ է ստեղծել խտացրած կաթը և ինչպե՞ս ընտրել անարատ խտացրած կաթ:
Ամեն ինչ սկսվեց Նապոլեոնից
Խտացրած կաթը ոչ թե մեկի, այլ միանգամից մի քանի մարդու ստեղծագործություն է: 1975թ. Նապոլեոնը հայտարարեց մրցույթ՝ սննդի պահպանման լավագույն տարբերակի համար: Այդ ժամանակ համեստ հրուշակագործ Նիկոլյա Ապպերն ուսումնասիրելով գիտնականների լավագույն հետազոտությունները, հանգեց նրան, որ հասցրեց կաթը եռման աստիճանի և լցրեց ապակե շշերի մեջ՝ հորինելով կաթի պահպանման լավագույն տարբերակը, որի համար ստացավ մրցանակ:
Այնուհետև անգլիացի Մելբեկը և ՈՒնդերվուդն առաջարկեցին ավելացնել կաթի մեջ շաքար և, արդեն, 1850թ. ամերիկացի Գեյլ Բորդենը ստեղծեց խտացրած կաթի արտադրման առաջին սարքը և դարձրեց այն ամենատարածված ապրանքներից մեկը աշխարհում:
Ռուսաստանում խտացրած կաթ սկսել են արտադրել 1881թ-ից, իսկ Սովետական միության ժամանակաշրջանում արտադրված խտացրած կաթերը սկսեցին փաթեթավորել սպիտակ և կապույտ գույնի թղթե պիտակներով: Այդ պատկերը տասնամյակից տասնամյակ այնքան կայուն էր, որ մինչ այժմ օգտագործվում է որպես խտացրած կաթերի ձևավորման «ապրանքանիշ»:
Ժամանակը շարժվում է առաջ, և այսօր ռուսական խտացրած կաթերի հայտնի ապրանքանիշեր ներկայանում են նոր ոճով՝ պահպանելով և կատարելագործելով խտացրած կաթերի ավանդական համն ու որակը: Խտացրած կաթերի փաթեթավորման ամենատարածված ձևը թիթեղյա տարաներն են, որոնց կողքին կարող եք տեսնել, նաև, պլաստիկե դիսպենսերային կափարիչով փաթեթավորումներ: Երկուսում էլ արտադրանքի որակը և համը նույնն է: Ամենակարևորը, որ նրանք արտադրվեն և պահպանվեն ԳՕՍՏ-ին և կամ տեխնիկական պահանջներին համապատասխան:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն ԴԱՐՁՐԵՔ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ
- Եթե փաթեթավորման վրա նշված է ԳՕՍՏ, նշանակում է խտացրած կաթը պարունակում է կաթ և շաքար:
- ՆԱՅԻՐ անվանմանը՝ պիտակի վրա պետք է գրված լինի «Молоко цельное сгущенное с сахаром» կամ «Молоко сгущенное с сахаром»: Անարատ կաթ արտահայտությունը պետք է լինի նաև բաղադրության մեջ:
Ուսումնասիրենք բաղադրությունը՝
- Ճիշտ խտացրած կաթը սովորաբար ունենում է սպիտակ գույն՝ թեթև կրեմային երանգի առկայությամբ:
- Տարայում պարունակությունը պետք է լինի համասեռ, առանց կաթնային շաքարի բյուրեղների առկայության:
- Եթե խտացրած կաթը շաքարակալում է, նշանակում է պիտանելիության ժամկետը լրացել է:
- Անարատ խտացրած կաթի բույրը և համը պետք է լինեն արտահայտիչ կաթնային և քաղցր:
Ռուսաստանում համար 1 «Алексеевское» ապրանքանիշը 100% բնական արտադրանք է: Անարատ խտացրած կաթի շարքից է նաև մեր սիրելի «Коровка из Кореновки» ապրանքանիշը, որը հայտնի է իր իսկական պլոմբիրներով: Այս ապրանքանիշի խտացրած կաթերը պատրաստվում են անարատ կաթից ԳՕՍՏ-ին համապատասխան:
ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Անարատ խտացրած կաթը, որը չի պարունակում սննդային հավելումներ, կոնսերվանտներ և այլ քիմիական նյութեր, կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա: Նման խտացրած կաթի կանոնավոր օգտագործումը կօգնի՝
- բարելավել ուղեղի աշխատանքը
- կարգավորել նյութափոխանակությունը
- ամրացնել ոսկրային հյուսվածքը
- պահպանել առողջ ատամները
- բարձրացնել մարմնի դիմադրողականությունը