“ВИТАКО” - ն արդեն Հայաստանում է
Այսօր հալած պանիրները յուրաքանչյուր ընտանիքի նախաճաշերի բաղկացուցիչ մասն են կազմում անկախ սոցիալական կարգավիճակից: Արտադրողները ձգտում են ստեղծել վառ և հարմարավետ փաթեթավորմամբ արտադրանք, որոնք կընդգծվեն վաճառակետերում: Եվ այդ ամենի հետ պետք չէ մոռանալ որակի մասին: “ВИТАКО”-ն երիտասարդ, դինամիկ զարգացող ընկերություն է, որը գործունեություն է տարածում հալած պանիրների շուկայում 2007 թվականից և ըկներությունը առաջնային է դասում մարդու առողջությունը և արտադրում բնական բաղադրիչներից հալած պանիր:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ВИТАКО հալած պանիրների գործարանը հիմնադրվել է 2007թ. Կալինինգրադի մարզի էկոլոգիապես մաքուր Չեխովո Գյուղում: Գործարանը 2015թ. ենթարկվել է վերակառուցման և տեղադրվել են իտալական, գերմանական արտադրության նորագույն սարքավորումներ: Պանրի արտադրության մեջ Վիտակոն օգտագործում է պինդ պանիր, կարագ և կաթնաշոռ, անցնում է պարտադիր որակի վերահսկում և չի պարունակում ԳՄՕ: Գնի և որակի օպտիմալ հարաբերակցությունն ապահովում է մեծ պահանջարկ: Արտադրանքը մատակարարվում է Ռուսաստանի ավելի քան 50 քաղաքներ, և ունի մեծ պահանջարկ արտերկրում:
"ВИТАКО" ընկերության հիմնական սկզբունքներն են՝
- “Վիտակո” հալած պանիրները պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից և չեն պարունակում վնասակար հավելումներ և կոնսերվանտներ,
- Ամբողջ արտադրանքը անցնում է խիստ որակի վերահսկում,
- Արտադրության ընթացքում կիրառվում է միայն բարձր որակի հումք,
- Գին- բարձր որակ օպտիմալ հարաբերակցություն,
- Գրավիչ և հարմարավետ փաթեթավորում:
Արտադրատեսականին այս տարիների ընթացքում մասնակցել է տարբեր հեղինակավոր գյուղատնտեսական ցուցահանդեսների և ստացել մրցանակներ: Տեսականին բազմազան է՝ սերուցքի, սնկի, խոզապուխտի, բեկոնի բնական կտորներով հագեցած հալած պանրի շերտերից մինչև պլաստմասե տարաներ:
“ВИТАКО” հալած պանրի շերտեր 130գ.
Ախորժելի հալած պանրի շերտերը կգրավեն նրանց, որոնք ցանկանում են արագ ընդմիջել և խնայել ժամանակը: Անարատ կաթից պատրաստված պանրի նուրբ շերտերը հիանալի լրացում են խորտիկների համար (բուտերբրոդներ և կանապեներ): Գնորդները կգնահատեն արտադրանքի որակը և փաթեթավորման հարմարավետությունը:
BURGER հալած պանրի շերտեր 200գ.
BURGER պանրային շերտերը գերազանց լուծում են նրանց համար, որոնք հաճախակի են ճամփորդում: Այն հարմար է բուրգերների համար՝ կոտլետների, լոլիկների և կանաչեղենի հետ անբաժանելի բաղադրիչ են: Հարմարավետ փաթեթավորմամբ պանրի շերտերը բացվում են շատ հեշտ և նրանցով ճանապարհորդությունները դառնում են առավել հաճելի: Իսկ սև բուրգերների սիրահարներին կուրախացնի BLACK BURGER տեսակը, որը նորույթ է Հայաստանում և այն չեք գտնի ոչ մի այլ ապրանքանիշի մոտ:
“ВИТАКО” օղակներ 140գ.
“ВИТАКО” օղակների նոր փաթեթավորումը գերազանց է նախաճաշերի համար` ընտանեկան ջերմ մթնոլորտում: Սալյամիի, սնկի, խոզապուխտի կտորներով և սերուցքով համալրված պանրի եռանկյունաձև կտորները բարձր կգնահատեն և մեծերը, և երեխաները: Հացի և տոստերների հետ նրանք կդառնան սննդարար նախուտեստ:
“ВИТАКО” հալած պանիր տարայով 200գ /400 գ
Սննդարար, համեղ և օգտակար արտադրանք՝ պատրաստված բնական բաղադրիչներից և օրիգինալ բաղադրատոմսով: Վառ փաթեթավորումը մինչ այսօր չի կորցնում ճանաչողականությունը: Համի հագեցվածությունը և պանրի նուրբ գերող բույրը ոչ ոքի անտարբեր չի թողնի: Յուրաքանչյուրը կարող է քսել ախորժելի փափուկ պանիրը հացի վրա, ինչպես կարագը, և վայելել բնական համը խոզապուխտի, սնկի կամ սերուցքի հավելումներով:
“ЧИЗ!” 180 գ և "ЧИЗ!“ խորանարդիկներ 140գ
“ЧИЗ!” տեսականին միջին գնային դասակարգում թողարկվող արտադրանք է, որի որակի մեջ վստահ ենք: Վառ փաթեթավորումը և հասանելի գինը թույլ է տալիս ուրախացնել գնորդին յուրաքանչյուր օր: Տարայով արտադրանքը թողարկվում է 180գ և 380գ տարբերակներով: Տեսականին ներկայացվում է երեք համով
•սերուցքային
•սնկով
•խոզապուխտով
Այս բոլոր տեսականիները հասանելի են Երևանի խանութներում: Պաշտոնական ներկայացուցիչ ՀՀ -ում Վաս Գրուպ ընկերություն: