Սուպերմարկետներ


Առաջին մանրածախ մթերային խանութն  իր գործունեությունը սկսել է 1996թ. Երևանի կենտրոնական մասում ` Խորենացի  6 հասցեում:
2000թ.-ից ի վեր` արդեն որպես «ՎԱՍ»  սուպերմարկետ, այն ընդգրկվել է  «ՎԱՍ Գրուպ» ընկերության կազմում և որպես իր գործունեության սկզբունք ընտրել է հետևյալ կարգախոսը`        «Որակի և սպասարկման կատարելություն», որով էլ առաջնորդվում է մինչ օրս:

Երկրորդ  «ՎԱՍ»   սուպերմարկետը բացվել է 2009թ. սկզբին Նոր Նորքի III-րդ զանգվածում` Գյուրջյան 1 հասցեում:2009թ.-ին`կարճ ժամանակահատվածում, վերանորոգվել և գործարկվել է նաև առաջին սուպերմարկետը` ձեռք բերելով ժամանակակից տեսք և քաղաքակիրթ առևտուր կատարելու համար նախատեսված բոլոր պայմանները:


Այսօր երկու «ՎԱՍ»  սուպերմարկետներն իրենց հաճախորդներին են ներկայանում արդիական տեխնիկայով սարքավորված և հարմարավետ առևտրային սրահներով, մոտ 18.000 անուն ներառող տարբեր կատեգորիաների տեղական արտադրության և ներմուծվող  ապրանքատեսակներով, բարձրակարգ սպասարկմամբ, հաճախորդների համար գործող զեղչային ճկուն համակարգով, պարբերաբար անցկացվող գովազդային ակցիաներով և այլ օգտակար ծառայություններով:

 

«ՎԱՍ»  սուպերմարկետներում հաճախորդները կարող են կատարել իրենց անհրաժեշտ բոլոր գնումները մեկ վայրում` համոզված լինելով ապրանքների բարձր որակի, թարմության և քաղաքակիրթ սպասարկման մեջ:

«ՎԱՍ»  -  Որակի և սպասարկման կատարելություն !


Հետ