«Քվոլիթի Ցեյլոն»("Quality Ceylon")

 «Քվոլիթի Ցեյլոն»(

 Արտադրող երկիր՝ Շրի Լանկա 
 Ընկերության հիմնադրման տարեթիվ`1989թ.   

 «Քվոլիթի Ցեյլոն» ("Quality Ceylon" PVT Ltd)բարձրակարգ թեյերի լայն տեսականի արտադրող ընկերություն է, որն իր գործունեությունը  սկսել է  1989 թ-ից :Այժմ ընկերության ապրանքատեսականին ներկայացված  է աշխարհի ավելի քան 60 երկրում և հեշտությամբ ճանաչելի է հիասքանչ համի և բարձր որակի  շնորհիվ:Ընկերության  ապրանքանիշներն են` «Շերի» (Shere Tea) ,«Ջենեքս» (Genex) ,«Քվոլիթի» (Qualitea):

Ցեյլոն կղզին(Շրի Լանկա) փորձագետների կողմից ճանաչվել է որպես «Թեյի Կղզի»,քանի որ ամբողջ աշխարհում լավագույն թեյը աճեցվում է այստեղ: Շրի Լանկայի լեռների հատուկ շրջաններում աճեցված «Շերի» (Shere Tea) և «Ջենեքս»(Genex) թեյերի  հիասքանչ համը պայմանավորված է նրա անկրկնելի բույրի, համի նուրբ երանգների, գույնի և թնդության ներդաշնակ  համադրությամբ:Այս դասական թեյերը փաթեթավորվում են թարմ վիճակում`անմիջապես բերքահավաքից հետո, և օժտված են բոլոր այն բնական հատկանիշներով, որոնք լավագույն ձևով են նպաստում առողջության պահպանմանը:

Մենք ուրախ ենք Ձեզ տեղեկացնելու համար, որ այժմ «Ջենեքս» և «Շերի»  բրենդերը ներկա են Հայաստանում: ՀՀ տարածքում  2012թ-ի  օգոստոսից  «Շերի» (Shere Tea) և «Ջենեքս» (Genex) ապրանքանիշները  ներկայացնում է «ՎԱՍ Գրուպ» ընկերությունը: 
 
Ընկերության պաշտոնական վեբ-կայքը`www.qualitea-ceylon.com
 

 

 


Ապրանքանիշներ



Հետ