«Վիչյունայ» ընկերությունների խումբ


«Վիչյունայ» ընկերությունների խումբ

Արտադրող երկիր՝ Լիտվա      
Ընկերության հիմնադրման տարեթիվ՝ 1991թ.

«Վիչյունայ» ընկերությունների խումբը Եվրոպայում ծովախեցգետնի ձողիկներ և սուրիմիից ու ձկնեղենից պատրաստված այլ կիսաֆաբրիկատներ արտադրող խոշոր ընկերություններից է, որի գլխամասային  գրասենյակը տեղակայված է Լիտվայում, իսկ ներկայացուցչությունները՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Բելգիայում, Չեխիայում, Լեհաստանում, Էստոնիայում և  Լատվիայում: «Վիչյունայ» ընկերությունների խմբի 47 ձեռնարկություններ գործում  են աշխարհի 17 երկրում և իր սպառողին են ներկայացնում «VIČI», «Esva», «Columbus» և այլ ապրանքային նշաններով մոտ 3 հազար արտադրատեսակ: Այսօր «Վիչի» ապրանքանիշը  առկա է աշխարհի ավելի քան 40 երկրում:
Ընկերության յոթ գործարաններում /Լիտվայում, Ռուսաստանում, Էստոնիայում և Իսպանիայում/ արտադրվում է սառեցված սննդամթերք`

  • մթերք սուրիմիից՝ ծովախեցգետնի ձողիկներ, ծովախեցգետնի միս, մանր ծովախեցգետնի սուրիմի, ծովախեցգետնի չանչեր, ծովախեցգետնի ռուլետ և այլն:
  • ձկնեղեն և ծովային բարիքներ՝ ծովատառեխներ (ապխտած և մարինացված)և դրանցից պատրաստված մթերքներ, աղի, ապխտած և սառեցված ձուկ, ծովային բարիքներ՝ մարինացված, յուղի մեջ, աղցան և այլն:
  • ձկնեղեն՝ ձկնային ձողիկներ, ձկան գնդիկներ:

Խմբի արտադրանքն ունի HACCP.BRC, MSC որակի հավաստագրեր և համապատասխանում է եվրոպական չափանիշներին:Ընկերությունում աշխատում է ավելի քան 6500 աշխատող:

Ընկերության պաշտոնական վեբ-կայքը` http://www.viciunaigroup.eu/


Տեսականի