«Կուխնյա բեզ Գրանից» Ընկերություն


«Կուխնյա բեզ Գրանից» Ընկերություն

Արտադրող երկիր՝ Ռուսաստանի Դաշնություն
Ընկերության հիմնադրման տարեթիվ՝ 2004թ

«Կուխնյա բեզ գրանից» ընկերությունն իր աշխատանքը սկսել է 2004թ.-ի ապրիլին և կարճ ժամանակահատվածում դարձել Ռուսաստանում մթերքի արագ պատրաստման խոշոր արտադրող ` շուկայում ձևավորելով  մթերքի արագ պատրաստման սկզբունքորեն նոր կարգ` արագ պատրաստվող կերակուր բնական մսից և մսային սոուսից:

Այժմ «Կուխնյա բեզ գրանից» ընկերությունը կայացած, արագ աճող առևտրա-արդյունաբերական ընկերություն է, որն ունի զարգացման իր հայեցակարգը և հետևողական է իր սկզբունքներին: Իր գործունեության մեջ ընկերությունը լայնորեն կիրառում է նորամուծություններ` ներդնելով նոր տեխնոլոգիաներ և կիրառելով յուրահատուկ բաղադրատարրեր:
«Կուխնյա բեզ Գրանից» ապրանքանիշը մյուսներից տարբերվում է նրանով, որ իր բաղադրատոմսերում օգտագործում է բնական միս և մսային սոուսներ` առանց համակցվածքների, սննդային հավելումների և սոյայի:
Ընկերությունն աշխատում է արտադրվող ապրանքատեսակների համային ցուցանիշների կատարելագործման ուղղությամբ և վերահսկում է արտադրանքի որակը` հնարավորություն ընձեռելով սպառողին ընտրելու լավագույնը:

Արտադրանքի որակը համապատասխանում է ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 9001-2001 (ԻՍՕ 9001:2000) միջազգային որակի չափանիշներին:

«Կուխնյա բեզ գրանից» ընկերության առաքելությունն է. «Առավելագույնը բավարարել սպառողի սպասումները բնական, համեղ, դյուրինացված տարբերակով լիարժեք սնունդ պատրաստելու ուղղությամբ, որը հնարավորություն կընձեռի խնայել ժամանակը և ուժերը` ժամանակակից աշխարհում զարգացնելով  մարդու անհատականության ներդաշնակությունը»:

Ընկերության պաշտոնական վեբ-կայքը`http://www.kbg-food.ru


Տեսականի