«Աստոն» ԲԲԸ


«Աստոն» ԲԲԸ

Արտադրող երկիր՝  Ռուսաստանի Դաշնություն  
Ընկերության հիմնադրման տարեթիվ`1997թ

«Աստոն» ընկերությունը հանդիսանում է սննդամթերք արտադրող ռուսական խոշոր ընկերություններից մեկը  իր հանրահայտ «Սվետլիցա», «Զատեյա», «Վոլշեբնի կռայ», «Աստոն» ապրանքանիշներով `հանդիսանալով նաև գյուղատնտեսական արտադրանքի և բուսական յուղերի առաջատար արտահանողներից մեկը:

Ընկերությունը հիմնադրվել է 1997թվականին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դոնի Ռոստովում: Իր ստորաբաժանումներում ընկերությունն ունի մոտ 4000 աշխատակից:  

Ընկերության առաքելությունն  է լինել  լավագույն ռուսական  արտադրող ընկերություն, որը զբաղվում է  սննդի   արդյունաբերությամբ :

«Աստոն» ընկերությունն  առաջարկում է բնական և բարձրորակ ապրանքներ, այդ թվում `օգտակար նոր հատկություններով:Ընկերությունը շարունակաբար բարելավում է  իր որակի կառավարման  համակարգը`արտադրելով անվտանգ արտադրանք, որը համապատասխանում է  միջազգային ստանդարտներին` BRC Գլոբալ Standard / IoP.

 Այսօր «ՎԱՍ Գրուպ» ընկերությունը հայկական շուկայում ներկայացնում է «Աստոն»  ընկերության արևածաղկի ձեթի մի քանի հայտնի ապրանքանիշեր ՝  «Սվետլիցա», «Վոլշեբնի կրայ», «Օտ Գուրմանա»:

Ընկերության պաշտոնական վեբ-կայքը: http://www.aston.ru

Տեսականի