Մանրածախ առևտուր


«ՎԱՍ Գրուպ» ընկերության գործունեության ասպարեզը բավականին ընդարձակ է: «ՎԱՍ Գրուպ» -ի ամենադինամիկ տեմպերով զարգացող  ուղղությունը  մանրածախ առևտուրն է:
Ընկերությանն են պատկանում   Երևանի տարածքում գործող երկու «ՎԱՍ» սուպերմարկետները, որոնք իրենց սպառողին են ներկայանում`

 
  • բարձրակարգ սպասարկմամբ
  • եվրոպական չափանիշներին համապատասխանությամբ
  • ապրանքատեսականու բազմազանությամբ և մատչելիությամբ 
  • սեփական արտադրության ապրանքների եզակի ընտրությամբ` ներառյալ հացաբուլկեղենի արտադրանքները, թխվածքները, տնային աղցանները, պատրաստի կերակրատեսակներն ու կիսաֆաբրիկատները:
«ՎԱՍ» սուպերմարկետների գործունեության ռազմավարությունը ենթադրում է.
  • տեսականու ընդլայնում, որ կարող է բավարարել տարբեր նախասիրություններ ու պահանջմունքներ ունեցող սպառողներին 
  • սպասարկման մակարդակի կատարելագործում
  • մանրածախ առևտրի  ոլորտում առողջ մրցակցության ապահովում:
«ՎԱՍ» սուպերմարկետների տեսականին, որ բաղկացած է 18.000 անուն թարմ սննդից, խորտիկներից, սեփական արտադրության  տաք ուտեստներից, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներից, նախատեսված է  այն սպառողների համար, ովքեր նախընտրում են ունենալ ընտրության լայն հնարավորություն և գնվող ապրանքի որակի հանդեպ բացարձակ վստահություն:



Հետ