Արտադրություն


«ՎԱՍ Գրուպ» ընկերության գործունեության բազմաթիվ ոլորտներից է արտադրությունը: 2001թ.-ից սկսած իրենց արտադրանքը սպառողին են մատուցում հացամթերքի, իսկ 2008թ.-ից` նաև աղցանների և տաք ուտեստների արտադրամասերը:

 
Հացաբուլկեղենի արտադրամասը համալրված է ժամանակակից արտադրական սարքավորումներով, բարձր որակավորում ունեցող մասնագետներով, ովքեր խստորեն պահպանելով արտադրական գործընթացի սանիտարահիգիենիկ և հացաթխման բոլոր տեխնոլոգիական նորմատիվները,ինչպես նաև կիրառելով ավանդական, բայց յուրահատուկ բաղադրատոմսեր` «ՎԱՍ» բրենդի ներքո արտադրում և սպառողին են հասցնում հացաբուլկեղենի, աղցանների և տաք ուտեստների լայն տեսականի:
Սանիտարահիգիենիկ ամենախիստ պահանջներին բավարարող արտադրությունը ներառում է նաև.
  • հերմետիկ փաթեթավորում, որ հնարավորություն է տալիս պահպանել մթերքի թարմությունն ու բարձր որակը
  • պիտակների վրա ինչպես արտադրման, այնպես էլ պիտանելիության ժամկետների նշում` օր/ամիս, ինչն իրականացվում է սպառողին արտադրանքի  մասին առավել լիարժեք տեղեկատվություն տալու նպատակով և թույլ է տալիս ճիշտ կողմնորոշվել գնումներ կատարելիս և ընտրել թարմ ու անվտանգ մթերքներ:

 


Հետ