Ներմուծում և դիստրիբուցիա


«ՎԱՍ Գրուպ» ընկերությունը Հայաստանի Հանրապետություն սննդամթերք ներմուծող առաջատար կազմակերպություններից է, որ հայկական շուկայում պաշտոնապես` բացառիկ իրավունքով, ներկայացնում է բազմաթիվ համաշխարհային  ճանաչում ունեցող ապրանքանիշեր` իրենց բազմազան և բարձրորակ ապրանքատեսակներով:

Իր երկարամյա գործունեության ընթացքում «ՎԱՍ Գրուպ»-ը բազմիցս արժանացել է իր արտասահմանյան գործընկերների բարձր գնահատականին` արձանագրած գերազանց ցուցանիշների շնորհիվ համարվելով ԱՊՀ-ի և Անդրկովկասի լավագույն դիստրիբյուտորներից մեկը:

Ընկերությունը, իր կազմում ունենալով հզոր պահեստային տարածքներ, մեծաքանակ տրանսպորտային միջոցներ, լայնածավալ տեղաբաշխման ցանց, որ ծածկում է ՀՀ ամբողջ տարածքը և ԼՂՀ-ն, ինչպես նաև իրացման, մարքեթինգի, վերլուծության բաժիններ և Հայաստանի շուկայում աշխատելու բազմամյա փորձ, միշտ պատրաստ է ՀՀ տարածքում վստահորեն ներկայացնել ցանկացած ապրանքանիշ կամ ընկերություն, որ արտադրում է բարձրորակ և պահանջարկ ունեցող ապրանքատեսակներ:

Մեր ընկերությունն իր արտասահմանյան գործընկերների հետ փոխհարաբերություններում առաջնորդվում է համագործակցության երկարաժամկետության,   փոխշահավետության  սկզբունքներով և  միշտ  բաց է  նոր, հեռանկարային գործընկերության առաջարկներ քննարկելու համար:


Հետ