Առաքելություն


«ՎԱՍ Գրուպ»-ը որպես Հայաստանի Հանրապետությունում գործող բարեխիղճ և պատասխանատու ընկերություն, իր առաքելությունն է համարում գործունեության բոլոր ոլորտներում լավագույն առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև հայ սպառողին մշտապես բարձրորակ և մատչելի գին ունեցող պարենային ապրանքներ և ծառայություններ մատուցելը: 

 
Տեսլական

Ընկերության  տեսլականն է. պահպանել  առաջատար  դիրքերը  գործունեության ներկայիս ոլորտներում և ապագայում հաջողությունների հասնել  հեռանկարային այլ բիզնես-ոլորտներում` արագ արձագանքելով մրցակցային դաշտի մարտահրավերներին:

Արժեքներ

«ՎԱՍ Գրուպ»-ի հիմնարար արժեքներն են`

     1. Մարդկային կապիտալը
Ընկերությունը համոզված է, որ իր զարգացումը մեծապես պայմանավորված է իրազեկ, փորձառու և բանիմաց մասնագետների ներգրավմամբ:

     2. Հաճախորդների վստահությունը
Ընկերությունը ձգտում է բավարարել սպառողների պահանջմունքները թե´ ապրանքատեսականու ընդլայնման, թե´ սպասարկման որակի բարձրացման շնորհիվ` պահպանելով և ամրապնդելով կայուն և վստահելի գործընկերոջ համբավը:
                                             
     3.Գործարար հեղինակությունը
Ընկերությունն արժեվորում է գործընկերների հետ երկարատև և շարունակական համագործակցությունը` բարձր գնահատելով վստահությունը և գործնական էթիկան:
           

Հետ